Զարթնում եմ գիշերը մտախոհ,
լսվում է երազանքս աղոթքով:
Տենչում եմ մեն մի պարզ երկինք,
որ հարատևի առնվազն մի քանի դար:
Մարդկային կրքերի անդունդ – աշխարհը
անտեղյակ է,
չի տեսնում նախնիներիս երկրի
ավերակված տները,
տաճարները.
ռմբահարված մարմնով է ապրում
Երկիրս,
քաղաքակիրթ աշխարհ,
երեսպաշտ,
հանդուրժող
և լուռ
մոլագարի պես;
Իմ երկիր,
մի բուռ հայորդի պաշտպանում է
քո երազանքը
դժնատեսիլ սարերում.
ազգ իմ, արթնացիր,
հաղթական երգիդ վերջին ակորդին
եթե հնչի
եկեղեցու վերջին զանգը,
վերստին աղոթիր.
թշնամին սահմանդ է հաեսլ…
բուլղարերեն տողացիից թարգմանեց՝ Արթուր Անդրանիկեան
Сайтът PlovdivLit е творчески продукт на фондация „Пловдив ЛИК” и е обект на авторско право.
Поставянето на хипервръзки към сайта, към издания, рубрики и конкретни текстове в PlovdivLit е свободно.